| | | | | | | HIMA - 226 sec Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ, Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդու թյունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասա րակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալ ման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձու թյուն ների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն ելույթում ես կբավարարվեմ անդրադառնալով ընդամենը մի քանի հրատապ թեմաների - ... Tags: yerevan armenia payqar news armenian elections armenians hayastan azatutyun  | | HIMA - 223 sec Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ, Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդու թյունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասա րակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալ ման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձու թյուն ների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն ելույթում ես կբավարարվեմ անդրադառնալով ընդամենը մի քանի հրատապ թեմաների-... Tags: armenia armenians armenian elections yerevan hayastan all for free  | | | | PAYQAR HIMA! - 270 sec ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մերժելով վարչախմբի կողմից երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական արատավոր համակարգը եւ միավորվելով լայնածավալ ժողովրդավարական շարժման մեջ, Հայաստանի ժողովուրդը 2008 նախագահական ընտրություններում կրկին ելավ վարչախմբի դեմ համաժողովրդական պայքարի: Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու վարչախմբի դեմ միավորված քաղաքական ուժերի ղեկավարությամբ որդեգրվեց քաղաքական պայքարի բացառապես խաղաղ, օրինական եւ ժողովրդավարական գործելակերպ: Նպատակը` նախագահական ընտրություններում հաղթելով եւ անհրաժեշտ վերափոխումներ իրականացնելով երկիրը բնականոն զարգացման ուղի դուրս բերելն էր:
Դրան ի պատասխան 1998-2003թթ. նախագահական ընտրությունները կեղծած, հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար պատասխանատու վարչախումբը գործի դրեց ապօրինությունների, բռնությունների եւ ահաբեկումերի իր ամբողջ զինանոցը եւ կեղծեց նաև 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները: Եթե վարչախումբը 2003 թ. Սահմանադրական դատարանի վստահության հանաքվե անցկացնելու մասին որոշումը չկատարելու նպատակով 2004 թ. ապրիլի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառեց, ապա 2008 թ. արտակարգ դրություն մտցնելու և Սահմանադրական դատարանի կողմից իր համար ցանկալի վճիռը կայացնելու համար պլանավորեց եւ իրականացրեց մարտի 1-ի հրեշավոր սպանդը:
Մարտի 1-ը մեր պատմության մեջ գրանցվելու է որպես սեփական ժողովրդի դեմ կատարած մեծագույն ոճրագործության օր: Վարչախումբը, որը ամեն ինչ արեց կոծկելու 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, հիմա էլ շինծու գործ հարուցելով ընդդիմության նկատմամբ, փորձում է խուսափել մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից:
Չնայած ժողովրդի նկատմամբ իշխանությունների կիրառած համատարած բռնաճմշումներին եւ հակաիրավական գործողություններին, ռեժիմին չհաջողվեց հասնել իր նպատակներին, կոտրել ժողովրդի ոգին և սասանել համաժողովրդկան շարժման մեջ միավորված քաղաքական ուժերի և հարյուր հազարավոր քաղաքացիների վճռականությունը: Միասնականացած հայ ժողովուրդը պատրաստ է ավելի մեծ հետեւողականությամբ պայքարելու երկրում ժողովրդակվարական ազատությունները վերականգնելու և ժողովրդի կողմից ընտրված և արդյունավետ գործող իշխանություն հաստատելու համար:
Մենք` համաժողովրդական շարժման մեջ միավորված քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիները, ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ չենք ճանաչում կեղծված ընտրությունների արդյունքները: Կայունությունը Հայաստանում կվերականգնվի միայն ժողովրդավարական արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումով:
Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, դադարացնել Շարժման ակտիվիստների հետապնդումները, կատարել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն, վերացնել հավաքները արգելող օրենքները, դադարեցնել քարոզչական տեռորը և ապահովել տեղեկատվություն տարածելու սահմանադրական իրավունքը:
Մենք հետամուտ ենք լինելու նշված պահանջների իրականացմանը:
Հանուն ազատության և ժողովրդավարության մեր հաղթանակն անկասելի է:
2 մայիսի 2008 թ. Tags: yerevan armenia armenians payqar hima news politics haykakan hayeren elections  | | | | | | |
|